Գուտերեշը հայտարարել է Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի ևԿիպրոսի հույն և թուրք համայնքների ղեկավարների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իմ մանդատի ամենասկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրացի հույների և կիպրացի թուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը: Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», - նշել է Գուտերեշը Կիպրոսի խնդրի կարգավորման վերաբերյալ այս տարվա երկրորդ ընդլայնված հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ 

Նրա խոսքով՝ մարտին համաձայնեցված վստահության ամրապնդման շուրջ վեց նախաձեռնություններից չորսն արդեն իրականացվել են: Դրանց թվում են երիտասարդության հարցերով տեխնիկական հանձնաժողովի ստեղծումը, էկոլոգիայի և կլիմայի փոփոխության բնագավառում նախաձեռնությունները, գերեզմանատների վերականգնումը, ինչպես նաև հանքահորերի փակման հարցի համաձայնագեցումը: Մնացած երկու նախաձեռնությունների՝ չորս անցակետերի բացման և բուֆերային գոտում արեգակնային էներգիայի օգտագործման հարցերի շուրջ քննարկումը կշարունակվի։

Գուտերեշը նաև հայտնել է քաղաքացիական հասարակության մասնակցության համար խորհրդակցական մարմնի ստեղծման, մշակութային արտեֆակտների փոխանակման, օդի որակի մոնիթորինգի և միկրոպլաստիկների դեմ պայքարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների մասին: 

«Կարևոր է այս բոլոր նախաձեռնությունները հնարավորինս շուտ իրականացնել՝ ի բարօրություն բոլոր կիպրացիների», - ընդգծել է նա։

ՄԱԿ-ի ղեկավարը մանրամասնել է, որ Կիպրոսի ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա բարձր մակարդակի նստաշրջանի շրջանակներում, ինչպես նաև մինչև տարեվերջ սպասվում է ներկայիս ձևաչափով նոր ոչ պաշտոնական հանդիպում։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումը տեղի է ունեցել «հինգ գումարած մեկ» ձևաչափով, այսինքն՝ կղզու հունական և թուրքական համայնքների ղեկավարների, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երեք տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում