Պետդեպի խոսնակն անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցում ԱՄՆ հնարավոր ներգրավվածությանը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին և հետևում է տեղում ընթացող զարգացումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առկա նախագծերին և դրանցում ԱՄՆ-ի հավանական մասնակցության վերաբերյալ հարցին։  

Անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոնն աջակցո՞ւմ է արդյոք հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցային ուղիների բացման հեռանկարների մասին օրեր առաջ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի կողմից արված հայտարարությանը՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այդ հարցն անհրաժեշտ է Սպիտակ տան հետ ճշտել՝ հասկանալու, թե երկրի նախագահի վարչակազմն ինչ է մտածում դրա մասին։ 

«Բայց կարող եմ պարզապես ասել ձեզ, որ մենք, իհարկե, աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք այնտեղի իրադարձություններին։ Մենք հետևում ենք։ Բայց ես ուզում եմ ձեզ համար ավելին իմանալ, քան դա, և մենք կանենք դա»,-ասել է Թեմի Բրյուսը։ 

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, հայտարարել էր, որ, օրինակ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, որից բոլորը կկարողանային օգտվել, սակայն շեշտել էր, որ մշակույթների տարբերության պատճառով Հարավային Կովկասում դա իրագործելի չէ։ 

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում