Նոր կառավարությունը կուժեղացնի Ուկրաինան և համագործակցության նոր փուլ կբացի ԱՄՆ-ի հետ. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Կառավարության նորացումը պետք է ամրապնդի Ուկրաինան և կապահովի ավելի շատ համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությունը։

Ըստ հրապարակման՝ Գերագույն ռադայի լիագումար նիստին Զելենսկին հայտարարել է, որ վերընտրվելուց հետո Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է պաշտպանության, պաշտպանական արտադրության ոլորտներում գործընկերների հետ կնքված բոլոր համաձայնագրերի, հուշագրերի, բոլոր կայունության ծրագրերի աուդիտ անցկացնի, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն 100 տոկոսով՝ Ուկրաինայի շահերից ելնելով։ 

«Կլինեն նաև նոր համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ, որոնք կամրապնդեն Ուկրաինայի դիրքերը, և որոնց համար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքում», - ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է երաշխավորի ուկրաինացի զինվորների վստահությունը Պաշտպանության ուժերի ապահովման հարցում։ Եվ այդ նպատակով, ըստ նրա, մասնավորապես, կմեծացվի Ուկրաինայի ներքին տնտեսական ներուժը։

«Ուկրաինայի նախարարների կաբինետի և, ընդհանուր առմամբ, ուկրաինական իշխանության համակարգի թարմացումը կապահովի այս խնդիրների իրականացումը», - եզրափակել է նա։

Հուլիսի 16-ին Գերագույն ռադան պաշտոնից ազատել է վարչապետ Դենիս Շմիհալի կառավարությունը, իսկ հուլիսի 17-ին պատգամավորները վարչապետի պաշտոնում նշանակել են Յուլյա Սվիրիդենկոյին։ 

Աշխարհ

Գերագույն ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Հայերեն Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս