Աշխարհ

Դամասկոսին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

1 րոպեի ընթերցում

Դամասկոսին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 30-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

 «Դամասկոսի վրա Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորվել է 34 մարդ», - ասվում է նախարարության հրապարակած հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսին։ Առաջին հարվածը հասցվել է մայրաքաղաքի այն տարածքին, որտեղ գտնվում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ հաջորդները՝ գլխավոր շտաբի շենքին և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահական պալատին։

Իսրայելի բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում լարվածության հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ տեղի դրուզ լեռնցիների մասնակցությամբ, որոնց աջակցում է Իսրայելը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում