Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներ չեն լինի Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Մենք զինվորներ չենք ունենա մարտական գործողությունների տարածքում», - ասել է նա։

Թրամփը նշել է, որ անցյալ շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերը մարտերում կորցրել են 7100 զինվորականի։

ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ Patriot ՀՕՊ համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա՝ Գերմանիայի միջոցով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում