Բարեկարգվում է Ախուրյան-Արևիկ բնակավայրերը կապող ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

Ընթացքի մեջ  են  Ախուրյան բնակավայրը Արևիկ գյուղին կապող ներհամայնքային ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատանքներն իրականացվում են շուրջ 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ հիմքից։ Ճանապարհի բարձրացման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են աղացած, մաքուր՝ առանց հողախառնուրդի ասֆալտանյութով, որն իր խտությամբ ֆիքսվում է ծանր տեխնիկայի կիրառմամբ։

Համայնքապետարանից տեղեկացրին, որ ասֆալտանյութը տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմը, իսկ աշխատանքները կատարում է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը։ Նույն նյութով հարթեցվել և բարեկարգվել է նաև Ախուրյանի գերեզմանատան որոշ հատված։

Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով մեկնարկել են Գյումրի–Արևիկ–Այգաբաց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ