Սամվել Հայրապետյանը, Եսաի Մկրտչյանը և Արամ Հակոբյանը վերանշանակվել են ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում
1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 15-ի որոշումներով ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Սամվել Հայրապետյանը, Եսաի Մկրտչյանը և Արամ Հակոբյանը վերանշանակվել են ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակվել են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։