Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազային՝ Դոհայում ընթացող բանակցությունների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Գազայում հուլիսի 15-ի լուսաբացից ի վեր Իսրայելի օդային հարվածների հետևանքով 23 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահական իշխանություններին։

Զարկա շրջանի Թուֆֆահ թաղամասում բնակելի տան թիրախավորման հետևանքով փլատակներում անհետ կորել է 14 մարդ։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են Գազայի հատվածում երեք զինվորի սպանության և ևս մեկ զինվորի լուրջ վիրավորման մասին։

Արևմտյան ափին իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել քաղաքների և գյուղերի վրա, ինչպես նաև ձերբակալել տասնյակ պաղեստինցիների։

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռևս առաջին փուլում են։

«Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար ջանքեր են գործադրվում շուրջօրյա։ Բանակցային խմբերը և միջնորդները դեռևս Դոհայում են, և նպատակը Գազայի շուրջ սկզբունքային համաձայնության հասնելն է»,- նշել է խոսնակը։

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն, ըստ Reuters-ի, լավատեսություն է հայտնել Գազայում հրադադարի բանակցությունների վերաբերյալ:

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 58 400-ի, վիրավորվել է ավելի քան 139 000 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա