Գերմանիան և ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկեն 2 Patriot համակարգ

1 րոպեի ընթերցում

Բեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հուլիսի 14-ին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո։

Գերմանիան առաջարկել է գնել ամերիկյան Patriot համակարգերը, որպեսզի դրանք փոխանցի Ուկրաինային։ Պիստորիուսը Վաշինգտոնում հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային մակարդակով՝ որոշելու վերջնական մանրամասները, այդ թվում՝ կայանքների և հրթիռների թիվը, որոնք կարող են ներառվել համաձայնագրում։

Պիստորիուսը նշել է, որ համաձայնագրի հասնելուց հետո առաջին Patriot-ը կարող է Ուկրաինա ուղարկվել ամիսների ընթացքում։ 

Գերմանիան իր Patriot համակարգերից երեքն արդեն տվել է Կիևին՝ իր մոտ թողնելով ինը համակարգ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային մեծ քանակությամբ զենք մատակարարել, և դրա համար կվճարի Եվրոպան։

Միացյալ Նահանգներ

Ռյուտեն ողջունել է Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա