Աշխարհ

Իսրայելական բանակը խուզարկություններ է իրականացրել Սիրիայի տարածքում

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը խուզարկություններ է իրականացրել Սիրիայի տարածքում

Իսրայելական ռազմական օդանավերը հուլիսի 14-ին թռիչքներ են իրականացրել աս-Սուեյդայի, ալ-Կունեյտրայի և Դարաայի նահանգների երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը աս-Սուեյդայի Սամի գյուղում մի քանի տանկ են թիրախավորել։ Մյուս կողմից, Syria TV-ն տեղեկացրել է, որ իսրայելական բանակի կողմից հաղորդված հրետակոծությունը նախազգուշական է եղել և որևէ զոհի կամ նյութական վնասի չի հանգեցրել:

Իսրայեական բանակի հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի 810-րդ բրիգադի զորքերը շարունակում են խուզարկություններ իրականացնել Սիրիայի տարածքում։ Վերջին խուզարկության ընթացքում, ըստ հաղորդագրության, Հերմոն լեռան տարածքում հայտնաբերվել են սիրիական նախկին իշխանությանը պատկանող մի քանի կենտրոնական հրամանատարական շտաբներ, որոնք Բաշար ալ Ասադի իշխանության օրոք պատասխանատու էին Սիրիա-Լիբանան տարածաշրջանի համար։

Գործողությունների ընթացքում իսրայելական զորքերը հայտնաբերել են ռազմական տեխնիկա և ավելի քան երեք տոննա զենք, այդ թվում՝ հակատանկային ականներ, տասնյակ պայթուցիկ սարքեր և հրթիռներ։ Բոլոր գտածոները բռնագրավվել են։

Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ Սիրիա-Լիբանան սահմանային գոտում այս խուզարկությունները նպատակ ունեն կանխել երկրների միջև զենքի մաքսանենգության փորձերը՝ Իսրայելի քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ Գոլանի բարձունքների բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում