Եվրոպա

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի նստաշրջանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի նստաշրջանին

Հաագայում հուլիսի 8-11-ը կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի  նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ազգային ելույթով, որի ընթացքում կարևորել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների շուրջ համագործակցության շարունակականությունը և վերահաստատել քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունն ամբողջությամբ բացառելու Հայաստանի հանձնառությունը։ 

Արման Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպության շրջանակներում արձանագրվող հիմնական զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումները՝ ընդգծելով, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանը մշտապես դրսևորում է կառուցողական և սկզբունքային մոտեցումներ։ ՀՀ պատվիրակության ղեկավարը  վերահաստատել է նաև Հայաստանի՝ կազմակերպությունում ավելի ակտիվ ներգրավվելու պատրաստակամությունը։ 

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ունեցել է մի շարք շփումներ՝ մտքեր փոխանակելով ընթացիկ զարգացումների և դրանց վերաբերյալ ՔԶԱԿ մասնակից պետությունների դիրքորոշումների շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում