Եվրոպա

Սեուտայում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ ապաստան պահանջելով

1 րոպեի ընթերցում

Սեուտայում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ ապաստան պահանջելով

Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավում հարյուրավոր միգրանտներ բողոքի ցույց են անցկացրել՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել իրենց և հետ չուղարկել Մարոկկո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ լողափին տարերային ճամբար խփած միգրանտները ծածանել են իսպանական դրոշներ և պաստառներ՝ երկրում իրենց ապաստան տրամադրելու կոչերով:

Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն նրանցից 5000-8000-ը մնում են Սեուտայում և բնակություն են հաստատել ծովափին։

Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով:

Օրերս Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել էր, որ անօրինական ճանապարհով մուտք գործած միգրանտներին թույլ չի տրվի մնալ անկլավում, մեկնել մայրցամաքային Իսպանիա կամ ստանալ օրինական կարգավիճակ՝ բացառությամբ հատուկենտ դեպքերի, երբ ներգաղթյալը համարվի ծայրահեղ խոցելի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում