Քաղաքականություն

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Նարեկ Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։

Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ խոսելով խորհրդարանական աշխատանքների մասին։

Քննարկման առանցքում են եղել առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Ի թիվս այլ ոլորտների՝ առանձնակի ընդգծվել է կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում