Վարդաձորում ոռոգման համակարգ ու ջրանցք է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման համակարգ և Ձորագյուղ-Վարդաձոր ջրանցքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորի ոռոգման համակարգի և Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 295 հազար 862 դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է ոռոգման համակարգի կառուցում 10, 14, 16, 26, 27, 35, 41-րդ և Ալաշկերտի փողոցներում ու մայր առվի վրա՝ 6010 մետր ընդհանուր երկարությամբ։ 1700 մետր երկարությամբ էլ կառուցվել է Ձորագյուղ-Վարդաձոր ոռոգման ջրանցքը։

Ոռոգման համակարգի և ջրանցքի կառուցման  շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։  

Շինաշխատանքներն իրականացրել է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդաձոր գյուղի բոլոր տնտեսությունները, որոնց այս տարվանից  ոռոգման ջուրն արդեն  մատակարարվում է  ժամանակին և անկորուստ։

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է

Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ