Քաղաքականություն

Հույն պատգամավորը ողջունել է Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նախաձեռնողականությունը

1 րոպեի ընթերցում

Հույն պատգամավորը ողջունել է Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նախաձեռնողականությունը

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախկին նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսին (իշխող` «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունից)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Տիգրան Մկրտչյանը հույն քաղաքական գործչին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա կարգավիճակին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը։

Դիմիտրիս Ավրամոպուլոսն ընդգծել է բացառապես դիվանագիտական ճանապարհով անհամաձայնությունները կարգավորելու առաջնայնությունը, ողջունել Հայաստանի նախաձեռնողականությունը` հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նա նաև անդրադարձել է Հունաստան-Հայաստան հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ու խորացնելու անհրաժեշտության վրա։ Այդ համատեքստում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությունը երկու երկրների միջև ակտիվացնելու առաջիկա նախաձեռնությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում