ՀԱՄԱՍ-ը նամակ է ստացել Թրամփից պատերազմը չվերսկսելու երաշխիքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև գլխավոր միջնորդ համարվող պաղեստինա-ամերիկացի գործարար Բիշարա Բահբահի միջոցով նամակ է ուղարկել ՀԱՄԱՍ-ին։ Դրանում նշվում է, որ հրադադարը կշարունակվի 60-օրյա հրադադարից հետո, եթե բանակցությունները շարունակվեն, և որ Թրամփի վարչակազմը հանձնառու է դա ապահովելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտում է Al Arabia-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Համաձայն տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ը պահանջում է, որ իսրայելական բանակը նահանջի մարտին՝ նախորդ հրադադարի խզումից առաջ զբաղեցրած դիրքեր, սակայն Իսրայելը հրաժարվում է դա անել։

Ավելի վաղ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Դոհայում բանակցությունների ժամանակ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կարողացել են լուծել չորս չլուծված հարցերից երեքը՝ հավելելով. «Մենք հույս ունենք համաձայնության հասնել այս շաբաթվա վերջին»։

Առաջարկվող համաձայնագիրը ներառում է 60-օրյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը կազատի տասը ողջ մնացած պատանդներին և կհանձնի մի քանիսի աճյունները՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

ՀԱՄԱՍ-ը նաև պահանջում է որոշակի պայմաններ Իսրայելի ուժերի դուրսբերման համար, ինչպես նաև երաշխիքներ, որ Իսրայելը չի ​​վերսկսի ռազմական գործողությունները 60-օրյա հրադադարից հետո, և ՄԱԿ-ը կգլխավորի օգնության բաշխման համակարգը։

Հիմնական անհամաձայնությունը վերաբերում է Գազայից Իսրայելի զորքերի դուրսբերմանը։

Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Դոհայում վերսկսել են բանակցություններն՝ ուղղված պաղեստինյան անկլավում հրադադարի և այնտեղ պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կարող է մեկնել Դոհա՝ միանալու բանակցություններին։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա