ԵՄ-ի մինչև 2034 թվականի բյուջեի նախագծում ներառել են 100 միլիարդ եվրո Կիևի համար. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի 2028-2034 թվականների  հաջորդ յոթնամյա բյուջեի նախագծում ներառել է 100 միլիարդ եվրոյի առանձին հոդված՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ Ուկրաինայի օգնության  համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը, որը վկայակոչելով իր աղբյուրներին։

Գործակալությունը պնդում է, որ Եվրահանձնաժողովն այդ հիմնադրամի ստեղծումը հիմնավորում է «Ուկրաինային կայուն ֆինանսական օգնություն ցուցաբերելու» անհրաժեշտությամբ։ 

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից ի վեր Եվրոպական միության և դրա անդամ երկրների կողմից Կիևին տրամադրված ընդհանուր ֆինանսական, տնտեսական և ռազմական օգնությունը կազմել է 160 միլիարդ եվրո, սակայն այդ ամբողջ գումարը չի հատկացվել համակարգված, այլ բազմաթիվ առանձին ​​ծրագրերի, վարկային գծերի, ազգային և եվրոպական փոխառությունների տեսքով։

Այժմ Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային օգնությունը դարձնել միության բյուջեի կառուցվածքային հոդված, այսինքն՝ Եվրամիության հաջորդ բյուջետային ցիկլի ծախսերի պարտադիր մաս։ ԵՄ-ում բյուջետային պլանավորումն իրականացվում է յոթնամյա ժամանակահատվածներով։ Միության երկրները միաձայն ընդունում են ԵՄ-ի, այսպես կոչված, հեռանկարային յոթնամյա բյուջե, որի շրջանակներում հետագայում հաստատվում են ԵՄ տարեկան բյուջեները: 

2028-2034 թվականների բյուջեի նախագիծը Եվրահանձնաժողովը մտադիր է ներկայացնել հաջորդ շաբաթ: Այդ պլանի շուրջ Եվրահանձնաժողովի և ԵՄ երկրների միջև բանակցությունները կարող են շարունակվել մինչև 2027 թվականի վերջը և պետք է ավարտվեն փոխզիջմամբ:

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը