ԱԺ-ն համաձայնություն տվեց պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում անցկացված փակ քվեարկությանը մասնակցել է 62 պատգամավոր՝ բոլորը կողմ են քվեարկել, դեմ՝ 0։ 

Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ներկայացրել էր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը։

Ըստ դատախազի՝ քրեական գործը վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժմանը, որի շրջանակում Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Քրեական վարույթի շրջանակում նշվում է, որ 2024 թ. հուլիսից մինչև 2025 թ. մարտը կազմակերպված խումբը ձեռք է բերել պայթյունավտանգ միջոցներ, կազմավորել հարվածային խմբեր, հավաքագրել ավելի քան 2000 անձ, պատրաստել քարտեզներ, սարքեր և նյութեր՝ տրանսպորտային ու կենսական համակարգերը կաթվածահար անելու նպատակով։ Արթուր Սարգսյանը, ըստ գործի նյութերի, ընդգրկված է եղել այդ խմբի կազմում։

Վարույթի նյութերի համաձայն՝ հանցավոր մտադրության իրագործումը չի հաջողվել՝ ԱԱԾ-ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում։ Արդյունքում՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ (իշխանության յուրացում) և 43-419-րդ (ահաբեկչության նախապատրաստում) հոդվածների հատկանիշներով։ 

Իրավունք

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

 

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան