Հայաստանը կենտրոնացած է իր շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու վրա․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ «ChinaDaily»-ին

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կենտրոնացած է իր շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու և իր տնտեսությունը միջազգային գործընկերների հետ զարգացնելու վրա՝ նպատակ ունենալով նպաստել հայ ժողովրդի բարգավաճմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի վերջին Պեկին կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է չինական «ChinaDaily»-ին տված հարցազրույցում։  

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժամանակակից բարդ միջազգային իրավիճակում պատասխանատու ազգերի համար կարևոր է պահպանել ընդհանուր կանոնները և աշխատել հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։  

«Մենք կենտրոնացած ենք Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու և մեր տնտեսությունը միջազգային գործընկերների հետ զարգացնելու վրա՝ մեր ժողովրդի բարգավաճմանը նպաստելու համար։ 

Ռազմավարական տեսլական հանդիսացող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես Ասիայի և Եվրոպայի միջև չեզոք և արդյունավետ տարանցիկ հանգույց։ Այն կարող է լրացնել ավելի լայն միջազգային շրջանակներն, այդ թվում՝ Չինաստանի կողմից առաջարկված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և նպաստել տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը»,-ասել է Արարատ Միրզոյանը։  

Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի շուրջ խաղաղության հաստատումը կարող է այն դարձնել միջազգային տարանցման կենսական միջանցք՝ Չինաստանից դեպի Եվրոպա և հակառակը։  

Հայաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Երևանն ու Պեկինը բազմաթիվ հարցերի վերաբերյալ նմանատիպ տեսակետներ ունեն, իսկ Հայաստանն այն երկրներից է, որը մեծապես հույսը դնում է օրենքի և արդարության վրա հիմնված միջազգային կարգի վրա։  

«Մենք ուզում ենք իմանալ կանոնները։ Մենք կհարգենք դրանք։ Բայց մենք նաև ակնկալում ենք, որ բոլորը հարգեն օրենքը»,-ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ կրկնակի ստանդարտները և խոշոր տերությունների կողմից միջազգային կանոնների ընտրովի մեկնաբանությունը փոքր երկրներին խոցելի դիրքում են դնում։  

«ChinaDaily»-ին Արարատ Միրզոյանի հետ հարցազրույցի վերաբերյալ հոդվածում հիշեցրել է, որ Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում Հայաստանը օգնել է Չինաստանին Իրանից տարհանել իր քաղաքացիներին՝  մանրամասնելով, որ 800 չինացի Հայաստանի ցամաքային տարածքով հեռացել է Իրանից։ 

Հայերեն English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 27/10/26

Նավթի գներն աճել են - 27/10/26

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին