Միացյալ Նահանգներ

Թրամփը դադարեցնում է պետական սուբսիդիաներն արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառներում

1 րոպեի ընթերցում

Թրամփը դադարեցնում է պետական սուբսիդիաներն արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր արեգակնային և հողմային էներգետիկայի բնագավառում պետական ​​սուբսիդիաները դադարեցնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը հուլիսի 7-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հրամանագրում նշվում է, որ «ԱՄՆ դաշնային կառավարությունը չափազանց երկար ժամանակ հարկատուներին ստիպել է սուբսիդավորել էներգիայի թանկ և անհուսալի աղբյուրները»: Փաստաթղթում ընդգծվում է, որ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում նախագծերի տարածումը «դուրս է մղում էներգիայի մատչելի, հուսալի և կարգավորվող ներքին աղբյուրները», ինչպես նաև «խաթարում է էլեկտրական ցանցի գործունեությունը»:

Օրինագիծը Թրամփն ստորագրել է հուլիսի 4-ին։ Դրան հաջորդող 45 օրվա ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցերը՝ արեգակնային և հողմային էներգետիկայի ոլորտում հարկային հատկացումների դադարեցման նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում