Մշակույթ

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագրի մշակութային ուղերձը Ստրասբուգից տեղափոխվել է Գյումրի

2 րոպեի ընթերցում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագրի մշակութային ուղերձը Ստրասբուգից տեղափոխվել է Գյումրի

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին ժամը 19:00-ին Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։

Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական մշակութային ինքնատիպությունը և ֆրանսիական արվեստի նրբերանգները։ Նախաձեռնությունն ուղղված է՝

  • Հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը
  • Նորարարական լուծումների խթանմանը
  • Ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեության աջակցությանը։

Միջոցառման ընթացքում նախատեսված են՝

  • Ժամանակակից հագուստի ցուցադրություն՝ ոգեշնչված Ազնավուրի արվեստից
  • Համերգային ծրագիր՝ մշակութային հույզերով և երաժշտական արտահայտչականությամբ
  • Ազգային հագուստի ցուցադրություն՝ հայ նորաձևության ժառանգական շերտերի ու ժամանակակից մեկնաբանությունների ներկայացմամբ։

Ցուցադրությունը, միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում է ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

«Ֆրանսիական ռիթմեր» ծրագրի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը և ստեղծագործական ոլորտների զարգացմանը նպաստող նոր հարթակների ձևավորումը՝ միավորելով արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներին։ 

Ծրագիրը կշարունակվի նաև Վրաստանում և Չեխիայում։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում