«Հայկական տետր». լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

4 րոպեի ընթերցում

Հայաստանին նվիրված բանաստեղծությունների «Հայկական տետր» ժողովածուում ռուս բանասեր  Նատալյա Գառնիցը  ներկայացնում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն տեղի կունենան հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած  բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի համաշխարհային պրեմիերան: Երեկոյի ժամանակ նաև կբացահայտվի Հայաստանի հանդեպ ունեցած` Նատալյա Գառնիցի յուրահատուկ սիրո գաղտնիքը։

Նատալյա Գառնիցի համար տարբեր դարաշրջանների վառ պատկերները, ինչպես նաև հայկական և արևելյան մոտիվների գրավիչ գեղեցկությունը դարձել են ոգեշնչման անսպառ աղբյուր։ «Հայկական տետր»-ն ընդգրկում է բանաստեղծություններ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Թլկուրանցուն, Գրիգոր Ախթամարցուն, Քուչակին, Սայաթ-Նովային, Եղիշե Չարենցին, կա անդրադարձ հայ հեթանոս աստվածներին՝ Աստղիկ, Վահագն, գովերգվում է մեր լեռնաշխարհի բնությունը, գեղատեսիլ վայրերը՝ Լոռի, Օշական, եկեղեցիների ճարտարապետությունն ու պատմությունը: Թեև բանաստեղծությունները գրված են ռուսերեն, հեղինակն օգտագործում է նաև հայերեն բառեր՝ հայրեններ, կռունկ, սազ, զուռնա, փշատ և այլն: Այս ամենի մեջ արտահայտված են հայ մշակույթի ու պատմության մասին հեղինակի խորը գիտելիքներն ու ակնածանքը, հայ ժողովրդի ու բնաշխարհի նկատմամբ նրա ջերմ ու զգացմունքային կապը:

Նատալյա Գառնիցը ծնվել է 1950 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի բանասիրական բաժինը: Արևելքի հանդեպ իր սիրուն հագուրդ տալու նպատակով՝ ֆակուլտատիվ այցելել է արևելագիտության բաժնի դասախոսություններին և համալսարանն ավարտելու պահին ազատ տիրապետում էր պարսկերեն լեզվին: Գառնիցը գրել է վաղ հասակից, դա նրա համար շատ բնական և օրհասական պահանջ էր: Այնուամենայնիվ, նա իր առաքելությունը գտել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տարիներ շարունակ աշխատելով Լենինգրադի դպրոցներից մեկում՝ իր ողջ սերն ու մասնագիտական խորը գիտելիքներն է փոխանցել աշակերտներին՝ այդ թվում նաև սերը դեպի հայ գրականությունը: Գառնիցի երախտագետ աշակերտներից է Վասիլի Պասեչնիկը՝ այժմ հաջողակ գործարար, արվեստի մեծ մեցենատ։ Պասեչնիկը 2024-ին Երևանում հրատարակել է սիրելի ուսուցչուհու բանաստեղծությունների «Հայկական տետր» ժողովածուն: Պասեչնիկը նշում է. 

Վասիլի Պասեչնիկը տիկնոջ՝ Բեատրիս Պասեչնիկի հետ

«1980-ականներին ես բացահայտեցի Հայաստանը իմ ուսուցչուհի Նատալյա Գառնիցի արվեստի շնորհիվ: Հին հայկական մշակույթի հանդեպ սերը մնաց ինձ հետ տասնամյակների ընթացքում և խթան հանդիսացավ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամին աջակցելու հարցում: «Հայկական տետր»-ի հրատարակումը բանաստեղծուհու և իմ ցանկությունն է, ինչի շնորհիվ Նատալյա Գառնիցի արվեստը հասանելի կդառնա աշխարհում, առաջին հերթին՝ Հայաստանում: Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի մեր մշակույթները լսեն, ճանաչեն և սիրեն միմյանց»:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ