Աշխարհ

Իսրայելը հայտնել է Սիրիայում Իրանի հետ կապված մի խումբ զինյալների ձերբակալելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Սիրիայում Իրանի հետ կապված մի խումբ զինյալների ձերբակալելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները Սիրիայի հարավում ձերբակալել են մի քանի զինված արմատականների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։

Նշվում է, որ ձերբակալվածները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետ:

«Հետախուզական տվյալների հիման վրա գիշերը զինծառայողներն իրականացրել են մի ջոկատի ձերբակալման գործողություն, որն իրանական «Ալ Քուդս» ուժերի ղեկավարությամբ գործում էր Սիրիայի հարավի Թել Քուդնայի շրջանում», - ասվում է հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն հավելում է, որ վերջին շաբաթվա ընթացքում զինվորականներն արդեն երկրորդ անգամ են ձերբակալում «սպառնալիք ներկայացնող» գործակալների։

«Զորքերը շարունակում են կանխել ցանկացած ահաբեկչական կազմակերպությունների ամրացումը Սիրիայում՝ Իսրայելի Պետության բնակիչների պաշտպանության նպատակով», - հավելել են մամուլի ծառայությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում