Միացյալ Նահանգներ

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան

1 րոպեի ընթերցում

Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր այցը Չինաստան, ինչպես նաև ակնարկել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի ԱՄՆ։

«Ինձ հրավիրել են այնտեղ։ Նա (Սի Ծինփինը) հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ։ Մենք լավ ենք շփվում»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։

Նա հավելել է, որ դեռ չի որոշել, թե որ երկիր է այցելելու հաջորդը։ «Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Մենք պլանավորում ենք ուղևորություն դեպի Եվրոպա։ Ինձ հրավիրել են Թուրքիա։ Անկեղծ ասած՝ ինձ հրավիրել են բոլոր երկրներ», -նշել է ԱՄՆ նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում