Աշխարհ

Իսրայելական ուժերը խուզարկություններ են իրականացրել սիրիական մի քանի շրջաններում

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը խուզարկություններ են իրականացրել սիրիական մի քանի շրջաններում

Իսրայելական ուժերը վեց մեքենայով ներխուժել են Սիրիայի Դարաայի նահանգում գտնվող Յարմուքի մի քանի շրջաններ և խուզարկություններ իրականացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերին պատկանող 3 ուղղաթիռներ վայրէջք են կատարել մայրաքաղաք Դամասկոսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Յաֆուր շրջանում: Իսրայելական հատուկ նշանակության զինվորականները խուզարկություններ են իրականացրել տարածքում գտնվող նախկին իշխանություններին պատկանող ​​գվարդիայի բազայում: Գործողությունը տևել է մոտ հինգ ժամ, որից հետո իսրայելական զինվորականները ուղղաթիռով լքել են Սիրիայի տարածքը։

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, իսրայելական բանակի զինվորականները հարձակվել են Կունեյտրայի  շրջանի ֆերմայի վրա և ձերբակալել երեք քաղաքացու։ Թել Ավիվը պնդել է, որ նրանք առնչություն ունեն Իրանի հետ։ 

Սիրիայի քաղաքացիները ձերբակալվելուց մի քանի ժամ անց ազատ են արձակվել։

Իսրայելական ուժերը պարբերաբար հարձակումներ են իրականացնում սիրիական տարածքների վրա՝ հայտարարելով, թե դրանով փորձում են վերացնել Իսրայելի նկատմամբ ցանկացած սպառնալիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում