Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է պատժամիջոցների կասեցումը

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է պատժամիջոցների կասեցումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան աշ-Շայբանիի հետ, որի ընթացքում անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ծրագիրը և ազգային արտակարգ դրությունը դադարեցնելու «պատմական գործողություններին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն հաստատել է, որ կքննարկի հետագա քայլերը՝ վերանայելու Սիրիային առնչվող ահաբեկչական դասակարգումներն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ՄԱԿ-ի կողմից ներքին և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական դասակարգումների վերանայման հետագա քայլերը: 

«Պետքարտուղարը նաև ընդգծել է իր մտադրությունը՝ պահպանել պատժամիջոցները որոշ «չարագործ գործիչների», այդ թվում՝ Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների և այլ անձանց նկատմամբ, որոնք սպառնում են Սիրիայի և միջազգային անվտանգությանը: Պետքարտուղարը հույս է հայտնել, որ այս համատեղ քայլերը կնշանավորեն նոր էջի մեկնարկ՝ թե՛ սիրիացի ժողովրդի, թե՛ ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների համար», - նշված է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Ռուբիոն և աշ-Շայբանին քննարկել են նաև այլ հարցեր, որոնք համատեղ մտահոգություն են առաջացնում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, Իրանը, Իսրայել-Սիրիա հարաբերությունները և Ասադի իշխանության քիմիական զենքի ծրագրի մնացորդների ոչնչացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում