ՌԴ-ի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին, երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը երկրի վրա է արձակվել 52 անօդաչու թռչող սարք, որոնցից 40-ը խոցվել է, 7 վայրերում գրանցվել են հարվածներ:

Պոլտավայում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Բնակելի մասնավոր տանը հրդեհ է բռնկվել:

Իսկ Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, լուրջ վնասներ է կրել 9-հարկանի բնակելի մի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել: Բնակիչները տարհանվել են: 4 մարդ վիրավորվել է:

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի, Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում ուկրաինական 69 ԱԹՍ խոցելու մասին: Լիպեցկում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել Ուկրաինային զենքի բոլոր մատակարարումները: Սա «ընդամենը մեկ իրավիճակ է», նշել է նա:

Բրյուսը, վկայակոչելով պաշտպանության նախարարությունը, նշել էր, որ կան Ուկրաինային սպառազինությունների մատակարարման բազմաթիվ այլ հուսալի տարբերակներ: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։ 

Նշվում էր, այդ թվում, Patriot ՀՕՊ համակարգերի համար տասնյակ հրթիռների մատակարարումների դադարեցման մասին:

Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ նախագահ Թրամփը հայտնել է իր հանձնառությունը՝ կապված Patriot հրթիռների հետ: 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ