Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն վերացրել է միկրոսխեմաների նախագծման ծրագրային ապահովման արտահանման արգելքը Չինաստան. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերացրել է  միկրոսխեմաների նախագծման ծրագրային ապահովման արտահանման արգելքը Չինաստան. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերացրել է միկրոսխեմաների նախագծման համար ծրագրային ապահովման՝ դեպի Չինաստան արտահանումների սահմանափակումների մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը Գերմանիայի Siemens AG տեխնոլոգիական կոնցեռնին ծանուցել է, որ Չինաստանում գործարարություն վարելու համար այլևս անհրաժեշտ չեն​​ հատուկ պետական լիցենզիաներ: Ընկերությունն արդեն իր չինացի հաճախորդներին է վերադարձրել լիակատար հասանելիությունը ծրագրային ապահովումանը և տեխնոլոգիաներին:

Bloomberg-ը հիշեցնում է, որ արտահանման վերահսկողության այս միջոցները Վաշինգտոնը սահմանել էր մայիսին՝ ի պատասխան Պեկինի կողմից ԱՄՆ-ին կարևորագույն հանքանյութերի մատակարարման սահմանափակումների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում