Ծովազարդում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովազարդի Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 62 միլիոն 642 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցների ասֆալտապատում՝ 870 մետր երկարությամբ և 4541 քմ մակերեսով։ Զորավար Անդրանիկ փողոցում,  որի հիմնանորոգվող հատվածի երկարությունը 486 մետր է, աշխատանքներն ավարտական փուլում են․ կատարվել են հողի  շերտի քանդում, ավազակոպճային և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ 

380 մետր  երկարությամբ Ավետիք Իսահակյան փողոցում էլ աշխատանքները նոր են մեկնարկել։ Այժմ կատարվում է ճանապարհի երթևեկելի մասի  արտաքին շերտի քանդում։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է  «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, կավարտվեն հուլիս ամսվա ընթացքում։ 

Հայերեն

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը