ԱՄՆ-ն կոչ է անում վերսկսել քրդական նավթի արտահանումն Իրաք-Թուրքիա խողովակաշարի միջոցով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կոչ է անում վերսկսել քրդական նավթի արտահանումն Իրաք-Թուրքիա խողովակաշարի միջոցով՝ դրա շարունակական փակումը որակելով որպես «անընդունելի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Rudaw-ին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Կարևոր է, որ Իրաքի կառավարությունը, Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը և մյուս ներգրավված կողմերը շտապ վերսկսեն Իրաք-Թուրքիա խողովակաշարի գործունեությունը», - ընդգծել է խոսնակը՝ հավելելով, որ փակումը «ուղղակիորեն վնասում է ամերիկյան երեք ընկերությունների բիզնեսին»։

«Սա անընդունելի է։ Մենք բազմիցս կոչ ենք արել բոլոր կողմերին լուծել իրենց խնդիրները և չենք ընդունի անորոշ ժամանակով հետաձգում», - շեշտել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Իրաք-Թուրքիա խողովակաշարը «ապահովում է կարևոր այլընտրանքային ուղի նավթի համաշխարհային շուկաներ հասնելու համար»՝ օգուտ բերելով ինչպես Իրաքի, այնպես էլ Քրդստանի տարածաշրջանի տնտեսություններին, «ինչպես նաև այնտեղ գործող ամերիկյան ընկերություններին»։

«Այս հարցը պետք է լուծվի, և շուտ», - եզրափակել է խոսնակը։

Քրդստանի տարածաշրջանից Իրաք-Թուրքիա խողովակաշարով նավթի արտահանումը կասեցվել է 2023 թվականի մարտից՝ Փարիզի արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա, որը պարզել էր, որ Թուրքիան խախտել է 1973 թվականի խողովակաշարի համաձայնագիրը՝ թույլ տալով Էրբիլին նավթ արտահանել առանց Բաղդադի հաստատման։

Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանին նախորդ շաբաթ հայտարարել է, որ արտահանման կասեցումը ավելի քան 25 միլիարդ դոլարի կորստի է հանգեցրել։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում