Մխիթար Հայրապետյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ - Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում, ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները, ձեռքբերումները և առաջիկա նախաձեռնությունները։ Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչը համընկնում է «ԵՄ4 Ինովացիա Արևելք» ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակի հետ։

Նախարար Հայրապետյանն առանձնահատուկ անդրադարձել է նաև ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում՝ կարևորելով գիտատեխնիկական և փորձարարական մշակումների համատեքստում փոխշահավետ համագործակցության զարգացումը։ Այդ ուղղությամբ հատկապես կարևորվել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կիրառման ընդլայնումը:

Դեսպան Մարագոսն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ կոնկրետ քայլերով խորացնելու տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային նախաձեռնությանը և Հայաստանում նորարարական էկոհամակարգի ամրապնդմանն աջակցելու ներուժը։ Կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ նորարարության խթանման և կայուն զարգացման ապահովման նպատակով։ Հատուկ ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման, ներդրումների ներգրավման և կայուն աճի տեսանկյունից:

«ԵՄ4 Ինովացիա Արևելք» (EU4Innovation East) ծրագիրը Եվրոպական միության կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել նորարարական և ստարտափ էկոհամակարգերը Արևելյան գործընկերության երկրներում:

Հայերեն Français Русский Türkçe

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը