Մերձավոր Արևելք

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի չի լավանալու, ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու», - գրել է ԱՄՆ նախագահը։

BBC-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ Իսրայելը միանգամայն պատրաստ է հրադադարի, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք ՀԱՄԱՍ-ը կընդունի առաջարկված համաձայնագրի պայմանները։

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ընդունելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն, իր կարծիքով, ցանկանում է վերջ դնել Գազայում պատերազմին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում