Գավառ քաղաքի շատրվանային համակարգը կշահագործվի այս տարվա աշնանը

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի շատրվանային համակարգի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է 2024 թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, շահագործման կհանձնվի 2025 թվականի աշնանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի շատրվանային համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 278 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շինարարությունն այստեղ ավարտված է շուրջ 620 տոկոսով։ 

Շինարարական աշխատանքների ղեկավար Նարեկ Թարվերդյանի հավաստմամբ՝ այս պահի դրությամբ կատարվել է ջրավազանի ֆիլտրացիոն և սեզոնային դատարկման խողովակների մոնտաժ: Կատարվել է նաև տեխնիկական սենյակի կառուցում, որը  պահին գտնվում է հարդարման փուլում: Վերանորոգվում է ապամոնտաժված ջրահավաք ավազանի բազալտե սալերի երեսպատումը: Բուն շատրվանային համակարգը ձեռք էր բերվել դեռ 2021 թվականին: Դրա կարգաբերումն ու փորձարկումը նախատեսվում է հուլիսի սկզբին: Շատրվանն իր ընդհանուր մակերեսով Հայաստանում ամենամեծերից մեկն է՝ հագեցած արդի տեխնոլոգիաներով: Շատրվանային համակարգի մակերեսը 576 քառակուսի մակերես ունի, որը լինելու է թե՛ գունավոր, թե՛ երաժշտությամբ, թե՛ տեսաձայնագրմամբ: Ջրի ամենաբարձր շիթի երկարությունը 10-12 մետր է  լինելու: Ըստ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի՝ տարածքում տեղադրվելու են լուսաձայնային համակարգեր, իսկ ընդհանուր շատրվանային համակարգն իր լուծումներով, իր ձայնային, լուսային  գեղեցիկ համակարգով լրացնելու է Գավառի կենտրոնական հրապարակի Ճարտարապետական տեսքը: Շինարարության ավարտին կենտրոնական հրապարակի տարածքը նաև կկանաչապատվի և կկահավորվի: 

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին