Իրան

Իրանում հայտարարել են Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար ՄԱԿ-ի հետ փոխգործակցության մասին

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար ՄԱԿ-ի հետ փոխգործակցության մասին

Իրանը ՄԱԿ-ի համար հավաքում է Իսրայելի կողմից 12-օրյա պատերազմի ժամանակամիջոցում կատարված ռազմական հանցագործությունների ապացույցներ, այդ նպատակով իսլամական հանրապետության փոխնախագահի ենթակայությամբ ստեղծվել է իրավական հարցերով հատուկ կոմիտե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին:

«Բնականաբար, այն, ինչ արեց սիոնիստական ​վարչակարգն, ինքնին հանցագործություն է: Ուրբաթ օրը սկսվել է նամակագրություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և իրավապաշտպան կազմակերպությունների հետ», - նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը: 

Մոհաջերանիի խոսքով՝ արդեն նամակներ են փոխանակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և համապատասխան գերատեսչությունների հետ:

«Տեղի է ունեցել այս թեմայով երեք նիստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով», - նշել է նա:

Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցնում Իսրայելին։ Իսրայելական հարվածներից մի քանի օր անց ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվեց հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հարվածեց Կատարում ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 930-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում