Իրավունք

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը

Քննչական կոմիտեն քննությամբ պարզել է օրերս համացանցում հրապարակված կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը, որը վերագրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ 

«Ակնհայտ էր, որ այդ ձայնագրությունը կեղծված է։ Նպատակը մենք կպարզենք, բայց իմ կարծիքով այդ ձայնագրության հիմնական նպատակը պետական ինստիտուտների հեղինակազրկումն էր, մեր գործողությունները կասկածի տակ դնելը և այլ լույսի ներքո ներկայացնելը։ Այդ փաստի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համակարգչային կեղծիք կատարելու  հատկանիշներով։ Քննչական կոմիտեում կա համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում  է նման հանցագործությունները բացահայտելով։ Արդեն իսկ քննությամբ ձեռք ենք բերել որոշակի տվյալներ, պարզել ենք սկզբնաղբյուրը, և առաջիկայում Քննչական կոմիտեն այդ մասով նույնպես պաշտոնական հրապարակմամբ հանդես կգա»,- նշել է Պողոսյանը։

Ավելի վաղ համացանցում կեղծ ձայնագրություն էր շրջանառվում, որում իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին կոչ է անում տարբերակներ գտնել և ձերբակալել ընդդիմության առաջնորդներին։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդ ձայնագրության տարածումից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն կեղծ է, իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում