ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երեք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 239 միլիոն 919.0 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 56 միլիոն 303.2 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման համար: 

153 միլիոն 818.2 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման համար։ 

29 միլիոն 797.6 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։ 

Բոլոր երեք ծրագրերն էլ համարվում են ավարտված։

Հայերեն

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է Արմավիրում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցերին պատասխանելուց․ ՔԿ նախագահ

Աբովյան համայնքը հրավիրում է կրկնակի էլեկտրոնային աճուրդի

Կրիպտոարժույթների օգտագործումը դժվարացնում է թմրամիջոցների վաճառքից ստացված գումարների շահառուների բացահայտումը․ ՔԿ նախագահ

Արամ Վարդևանյանն առաջարկում է կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է էլեկտրոնային աճուրդի

Լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում. «ՌեԱ» փառատոնը վերադառնում է