ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երեք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 239 միլիոն 919.0 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 56 միլիոն 303.2 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման համար:
153 միլիոն 818.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման համար։
29 միլիոն 797.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար։
Բոլոր երեք ծրագրերն էլ համարվում են ավարտված։