Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. ԱԳՆ խոսնակ

3 րոպեի ընթերցում

Իրանը հավանություն չի տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը․ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են լինել տարածքները փոխելու ցանկություն, բացարձակապես տեղին չէ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա ձևակերպումները։ 

Նա ընդգծել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը:  

«Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,-ընդգծել է Էսմայիլ Բաղային: 

Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս, անդրադառնալով թեմայի շուրջ «Արմենպրես»-ի համապատասխան հարցին, նշել էր, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Նա նշել էր, որ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։

Այդ փաստաթղթի վերաբերյալ հունիսի 23-ին հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ իր հիասթափությունը հայտնելով դրանում տեղ գտած մտացածին ձևակերպումների առնչությամբ։  

Հայերեն العربية فارسی Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում