Հայաստանն ու Եվրամիությունը խորհրդակցություններ են սկսում պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունը տվել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Միրզոյանը հավելեց, որ վերը նշվածի համատեքստում կարևորել են նաև ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել են Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։ 

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում