Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններն առաջ մղելու համար

2 րոպեի ընթերցում

Կանադան որոշում է ընդունել է չեղարկել թվային ծառայությունների հարկը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները վերսկսելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ երկրի ֆինանսների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է թվային ծառայությունների հարկի չեղարկման մասին՝ «ԱՄՆ-ի հետ փոխշահավետ, համապարփակ առևտրային համաձայնագրի ակնկալիքով»: Ինչպես հաղորդել է նախարարությունը՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել վերսկսել բանակցությունները՝ «մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը համաձայնագիր կնքելու նպատակով»:

Ինչպես նշել է գերատեսչությունը, հարկի գանձումը, որը նախատեսված է 2025 թվականի հունիսի 30-ին, կդադարեցվի, իսկ  նախարար Շամպանը «շուտով կներկայացնի օրինագիծ թվային ծառայությունների հարկի մասին օրենքը չեղարկելու վերաբերյալ»: Նշվում է, որ Կանադայի նոր կառավարությունը «մասնակցում է ԱՄՆ-ի հետ նոր տնտեսական գործընկերության և անվտանգության բնագավառում գործընկերության շուրջ բարդ բանակցություններին, որը կենտրոնացած է կանադացի աշխատողների և ձեռնարկությունների համար լավագույն գործարք ստանալու վրա»: 

Հունիսի 27-ին նախագահ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել Կանադայի հետ երկխոսությունը երկրների միջև առևտրային համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ իր որոշումը կապված է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ սահմանելու՝ Օտտավայի մտադրության հետ։ Թրամփը մեղադրել է Կանադայի իշխանություններին «Եվրամիությանը պատճենելու» մեջ:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները