Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մանրամասներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ խաղաղության ռազմավարությունը։
«Շնորհակալություն հայտնեցի նրան կապերի ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար»,- նշել է Փաշինյանը:
Had a phone call with President @EmmanuelMacron.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 29, 2025
Discussed key issues on the bilateral, regional & international agenda, including the @armgov peace strategy.
Thanked him for his personal contribution to strengthening 🇦🇲🇫🇷 ties.
Կարդացեք հոդվածը` Русский