Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից մի քանի տասնյակ բարձրարժեք գործեր ցուցադրվում են Ֆրանսիայում

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նշանավոր Բարբիզոն քաղաքի մշակութային կենտրոնում կայացել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակներում շուրջ հինգ ամիս շարունակ ֆրանսիացի այցելուներին կներկայացվեն Հայկական իմպրեսիոնիզմի մի քանի տասնյակ բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:

Ցուցահանդեսում մասնավորապես ընդգրկված են 20-րդ դարասկզբին ստեղծագործող հայազգի արվետագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակներում՝ «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի և ՀՀ Ազգային պատկերասրահի միջև համագործակցության արդյունքում, ինչպես նաև Ֆրանսիայի մշակույթի և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների աջակցությամբ:

Բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրում ՀՀ ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելը:

Դեսպան Խաչատրյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնել «Իմպրեսիոնիզմի ուղիներ» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բեդուելին՝ նախաձեռնության կյանքի կոչման հարցում հանձնառության, և Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը, մասնավորապես՝ Համաշխարհային ժառանգության առաքելության ղեկավար Բրունո Ֆավելին՝ նախաձեռնությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար:

ՀՀ դեսպանը մեծապես արժևորել է մշակույթի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուրախությամբ արձանագրելով, որ շնորհիվ այս բացառիկ ցուցահանդեսի հայկական հարուստ արվեստը ֆրանսիացի հանդիսատեսին ներկայանում է լիովին նոր դիտանկյունից:

Միջոցառմանը ներկա էին Բարբիզոնի քաղաքապետը, Ֆոնտենբլո համայնքի նախագահը, մշակութային ոլորտի առաջատար ֆրանսիական կառույցների ներկայացուցիչներ։

Հայերեն Français

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները