Իրանը ԱԷՄԳ-ի ղեկավարին արգելել է այցելել երկրի միջուկային օբյեկտներ

2 րոպեի ընթերցում

Իրանի իշխանություններն այլևս չեն արտոնի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցելություններն իրենց միջուկային օբյեկտներ և կարգելեն այնտեղ տեսահսկողության իրականացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբաեին։

«Իրանցի բարձրաստիճան խորհրդարանականը հայտարարել է, որ Իրանն այլևս թույլ չի տա Գրոսիին այցելել իր միջուկային օբյեկտներ և դրանցում հսկող տեսախցիկներ տեղադրել»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Հաջի Բաբաեին նշել է, որ Թեհրանն այս քայլին է դիմել Իսրայելի իշխանություններից ձեռքբերված փաստաթղթերում Իրանի միջուկային ոլորտի վիճակի մասին տեղեկություններ հայտնաբերելուց հետո։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Գրոսիին արգելվել է այցելել նախկինում ռմբակոծված միջուկային օբյեկտներ։ Արաղչին հիշեցրել է ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության դադարեցման վերաբերյալ օրենքի ընդունման մասին։

Արաղչին նշել է, որ Գրոսին նպաստել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի կողմից՝ միջուկային ոլորտում Իրանի գործողությունները դատապարտող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին։ Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Գրոսին չի կարողացել ուղղակիորեն դատապարտել այդ հարվածները։

«ԱԷՄԳ-ն և նրա գլխավոր տնօրենը լիակատար պատասխանատվություն են կրում այս տխուր իրավիճակի համար»,- հայտարարել է նախարարը։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ը հարվածեր էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզիում։ Դրան նախորդել էին Իրանի միջուկային ծրագրի ոչնչացմանը միտված իսրայելցիների ռազմական գործողությունները։ Հետագայում Իրանն ու Իսրայելը համաձայնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարին, որը մինչ այժմ պահպանվում է։

Հայերեն Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար