Իրան

Թրամփը չի բացառում ուրանի հարստացման դեպքում Իրանի կրկին ռմբակոծումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառում ուրանի հարստացման դեպքում Իրանի կրկին ռմբակոծումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին պատրաստ է կրկին ռմբակոծել Իրանը, եթե պարզվի, որ վերջինս ուրանը հարստացնում է վտանգավոր մակարդակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է NYT։

«Իհարկե»,- պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին՝ արդյոք նման որոշում կընդունի նման պարագայում։

Թրամփը նաև ընդգծել է, որ կարծում է՝ Իրանը հրաժարվել է միջուկային զենք ստանալու վաղեմի նպատակից։

«Ժամանակը ցույց կտա։ Բայց ես չեմ հավատում, որ նրանք մոտ ապագայում պատրաստվում են վերադառնալ միջուկայինին»,-ասել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում