Վրաստան

Կոբախիձեն Վրաստանի կարևոր առաջնահերթություններից է անվանել Չինաստանի հետ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Կոբախիձեն Վրաստանի կարևոր առաջնահերթություններից է անվանել Չինաստանի հետ հարաբերությունները

Չինաստանի հետ հարաբերությունները ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են, մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ուղղված իր տարեկան զեկույցում։

Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության հաղորդմամբ՝ Կոբախիձեն ասել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Չինաստանի հետ գործընկերության համաձայնագիրը արտացոլվի կոնկրետ արդյունքներով։

«Չինաստանի հետ հարաբերությունները մեր երկրի, մեր իշխանության համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկն են։ Մեր խնդիրն է հնարավորինս խորացնել քաղաքական և առևտրատնտեսական կապերը Չինաստանի հետ։ Նախանցյալ տարի (2023 թ.) մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս համաձայնագիրն ապագայում արտացոլվի կոնկրետ արդյունքներով, այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կշարունակվի նաև ապագայում», – ասել է Կոբախիձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում