Տնտեսություն

Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում

Ֆասթ Բանկի և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում օրերս իրականացրել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։

Միջոցառման հատուկ հյուրն ԱՄՆ-ից ժամանած Մարլոն Վուդսն էր՝ Les Mills միջազգային ֆիթնես բրենդի լեգենդար մարզիչը, որը վարել է բացօթյա մարզումները՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների։ Մարզիչն առաջին անգամ էր Հայաստանում։ Մարզումները ներառել են Les Mills-ի ամենահայտնի ծրագրերը՝ BODYCOMBAT, BODYATTACK, BODYBALANCE և այլ ուղղություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, բացօթյա մարզումներն ուղեկցվել են երաժշտությամբ՝ վերածելով օրը ֆիթնես տոնի։ Նման մասշտաբային և միջազգային մակարդակի ֆիթնես միջոցառում առաջին անգամ էր իրականացվում Հայաստանում։

Ֆասթ Բանկում ու Fast Shift-ում կարևորում են առողջ ապրելակերպը և մշտապես աջակցում են նման միջոցառումներին՝ նպաստելով երիտասարդների ակտիվ մասնակցությանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։ 

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ 

Ֆասթ Բանկը և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում