ԱրարատԲանկը 2024թ․ ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ

4 րոպեի ընթերցում

Հունիսի 27-ը՝ Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրն է։ Հայաստանում ՄՓՄՁ ոլորտը զգալի ներդրում ունի ինչպես տնտեսության ընդհանուր աճի, այնպես էլ դրա առանձին ոլորտների զարգացման գործում: Հայաստանյան բանկերը հանդիսանում են ՓՄՁ ֆինանսավորման հիմնական աղբյուրը․ միայն 2024թ․ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 1.6 տրիլիոն ՀՀ դրամ։ 

ՓՄՁ վարկավորման ուղղությամբ առաջատար դիրքեր ունենալն արտահայտված է նաև ԱրարատԲանկի տեսլականում։ Բանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․ տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսավարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսավարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ։ 

Միկրո, փոքր և միջին բիզնեսի (ՄՓՄՁ) վարկավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը։ Վերջին երեք տարիների ընթացքում ոլորտում արձանագրվել է կայուն աճ՝ արտահայտված ինչպես պորտֆելի ծավալների, այնպես էլ սպասարկվող հաճախորդների քանակի աճով։

  • ՄՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը 2022թ․ կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ,
    2023թ․՝ 25.3 մլրդ ՀՀ դրամ (20% աճ), իսկ 2024-ին՝ 26.4 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով լրացուցիչ 4.5% աճ նախորդ տարվա համեմատ։
  • ՄՓՄՁ հաճախորդների քանակը 2022թ․ եղել է 1,061,
    2023թ․՝ 1,286 (21.2% աճ), իսկ 2024-ին՝ 1,342, ինչը կազմում է 4.4% աճ նախորդ տարվա համեմատ։

«Ներկայում մեր ՄՓՄՁ հաճախորդների ընդհանուր թվի մոտ 33.6%-ը կազմում են կին տնտեսավարողները, ինչը կարևոր ցուցանիշ է բիզնեսի ներառականության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։ Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում ներդրել ենք հատուկ վարկային պրոդուկտներ, որոնք ուղղված են կին և երիտասարդ ձեռնարկատերերի գործունեության խթանմանը»,- նշում է ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի ղեկավար Արամ Բաղդասարյանը։

Այս ծրագրերի շրջանակում կիրառվում է ապահովման միջոցների ճկուն քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի բիզնեսների հասանելիություն ունենալ ֆինանսավորմանը։

Բացի այդ, ԱրարատԲանկն ակտիվորեն զարգացնում է կանաչ վարկավորման ուղղությունը, որի նպատակն է խթանել էկոլոգիապես պատասխանատու բիզնեսների զարգացումը և ներդրումները բնապահպանական նախագծերում։

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱրարատԲանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրեցին 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների և մրցունակության խթանմանը։

«ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ և անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։

Շնորհավորում ենք այն բոլոր հաճախորդներին, որոնք վստահել են մեզ։ Ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել իրենց բիզնեսները հաջողելու և մեծ հաշվով, միասին մեր երկրի տնտեսությունը զարգացնելու գործում։   

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հայերեն English

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում․ օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ