ԱՄՆ-ն կվերացնի Չինաստանի դեմ մի շարք սահմանափակող առևտրային միջոցներ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի նկատմամբ որոշ սահմանափակող միջոցներ՝ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը:
«Չինաստանն օրինական հիմունքներով հավանություն կտա վերահսկվող ապրանքների արտահանման հայտերին, որոնք համապատասխանում են պահանջներին։ Միացյալ Նահանգներն իր հերթին կվերացնի Չինաստանի դեմ ընդունված մի շարք սահմանափակող միջոցներ», - գերատեսչության հայտարարությունից մեջբերում է անում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հունիսի 25-ին նոր առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский