Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր է ստորագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեսանյութը տարածել է New York Post-ը

«Մենք երեկ Չինաստանի հետ համաձայնագիր ստորագրեցինք։ Մենք սկսում ենք բացել Չինաստանը մեզ համար, ինչը երբեք իրականում տեղի չէր ունենա», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի մշակման մասին։

«Մենք ունենք գործարք, գուցե Հնդկաստանի հետ՝ շատ մեծ գործարք, որի շրջանակներում մենք բացելու ենք Հնդկաստանը», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ անհնար կլինի մաքսատուրքերի շուրջ համաձայնագրի հասնել յուրաքանչյուր երկրի հետ, որը ցանկանում է դա։

«Մենք պարզապես նամակ կուղարկենք նրանց և կասենք՝ շատ շնորհակալություն, դուք կվճարեք 25%, 35%, 45%», - նշել է Թրամփը։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկն ավելի ուշ Bloomberg TV-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի նշած ստորագրումը տեղի է ունեցել երկու օր առաջ, և որ այն ամրապնդել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մայիսին Ժնևում և հունիսին Լոնդոնում կայացած առևտրային բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները։

Նա նշել է, որ մինչև հուլիսի 9՝ Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետը, դեռ բազմաթիվ համաձայնագրեր են կնքվելու։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում