Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իսրայել-Իրան հակամարտությունն անցյալում է

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իսրայել-Իրան հակամարտությունն անցյալում է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, հույս է հայտնել, որ այն արդեն անցյալում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես, փառք Աստծո։ Եկեք համարենք, որ դա անցյալում է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կկարողանա զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում